Թուրքիայի իշխանությունները նահանջեցին. քրդամետ թեկնածուն մանդատ կստանա Վանում (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը (YSK, ԿԸՀ) ընդունել է քրդամետ DEM Partı-ի բողոքը երկրի արևելքում տեղական ընտրություններից հետո լայնածավալ ցույցերի ֆոնին, հայտնում է A Haber հեռուստաալիքը։
«Գերագույն ընտրական խորհուրդը (YSK) ընդունել է DEM կուսակցության դիմումը Վանի վերաբերյալ, այսպիսով, DEM կուսակցությունից Աբդուլլահ Զեյդանը մանդատ կստանա Վանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքական մի քանի քաղաքներում անմիջապես զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովը որոշեց անօրինական ճանաչել Վանի նահանգում ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել էր քրդամետ DEM-ի թեկնածու Աբդուլլահ Զեյդանը։