Թուրքիան մտադիր է ամբողջությամբ վերջ դնել ահաբեկչությանը՝ ինչպես իր տարածքում, այնպես էլ հարակից տարածաշրջանում. Էրդողան
ԱշխարհԹուրքիան մտադիր է ամբողջությամբ վերջ դնել ահաբեկչությանը՝ ինչպես իր տարածքում, այնպես էլ հարակից տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
«Մենք վճռական ենք ցույց տալ բոլորին, որ Թուրքիայի և տարածաշրջանի ապագայում ահաբեկչության համար տեղ չկա: Վերջին ընտրություններից հետո մեր վճռականությունն էլ ավելի է ուժեղացել: Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները <...> մեր ազգի թշնամիներն են»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նախապես հայտարարել էր, որ ամռանը հանրապետությունը վերահսկողության տակ կվերցնի Իրաքի հետ սահմանային ողջ գիծը և կավարտի աշխատանքը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Նա ընդգծել է, որ Անկարան թույլ չի տա, որ թուրքական սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծվի՝ նկատի ունենալով Քրդստանի բանվորական կուսակցությանը (ՔԲԿ–ն, որն արգելված է Թուրքիայում) և դրա սիրիական ճյուղերին վերջ դնելու ծրագրերին։ Այդ նպատակով ենթադրվում է, որ թուրքական բանակը կարող է ռազմական գործողություն իրականացնել Իրաքի հյուսիսում և Սիրիայում։