Օտարերկրացի երեխաների կրթությունը ՌԴ դպրոցներում կդառնա վճարովի
ԻրավունքՌուսաստանի կառավարությունը կքննարկի ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիների երեխաների կրթությունը վճարովի դարձնելու մասին նախագիծը։ Առաջարկը ներկայացվել է ՌԴ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության կողմից։ Գրում է Հրապարակը։
Ռուս խորհրդարանականների համար մտահոգիչ է այն, որ ներկայումս օտարերկրացիների երեխաները օրենքով ունեն հավասար իրավունքներ, ինչ ՌԴ քաղաքացիների երեխաները եւ կարող են ստանալ ընդհանուր նախադպրոցական, կրտսեր դպրոցական, հիմնական դպրոցական եւ միջնակարգ կրթություն՝ անվճար կերպով։ Նախագծի հեղինակներից Յարոսլավ Նիլովը սակայն կարծում է, որ այդ վիճակը պետք է փոխվի եւ եթե օտարերկրացիները ցանկանում են, որ իրենց երեխաները ՌԴ տարածքում ստանան կրթություն, դա պետք է անեն վճարելով այդ կրթության դիմաց։ Նիլովը ներկա վիճակը համարել է «բարեգործության դարաշրջան» եւ կոչ արել վերջ դնել դրան։