Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր Վթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերը Մեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթը Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին 

Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանն ու Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել

Քաղաքական

 Ճարտարապետական ժառանգության վերականգնման ոլորտում կարևորելով կրթագիտական զարգացումը՝ Իրանում Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կնքել են «Ճարտարապետական ժառանգության վերականգնման ոլորտում համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման մասին» համագործակցության համաձայնագիր։ 

  «Անփոխարինելի է գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության դերը երկկողմ փոխզարգացման գործում։ Այս ուղղությունները երկու երկրների հարաբերություններում հիմք են երկարատև և կայուն զարգացման հարցում։ Մեր բազմաթիվ քաղաքների և մարզերի համալսարանները հաջողությամբ համագործակցում են Հայաստանի Հանրապետության տարբեր համալսարանների հետ, ինչը հավաստում է Իրանում բուհերի բազմազանության մասին։ Լիահույս ենք, որ ճարտարապետական ժառանգության վերականգնման ոլորտում այս համագործակցությունը կլրացնի հաջողված ծրագրերի շարքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ողջունելով ներկաներին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Մեհդի Սոբհանին։ 

 Մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի նպատակն է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի միջև խթանել գիտակրթական և հետազոտական համագործակցությունը, ինչպես նաև իրականացնել համատեղ գիտակրթական և հետազոտական նախագծեր։ 

 «Գիտության հիմնասյունը որակյալ կրթության ապահովումն է, ինչը հնարավոր է դառնում իրականացնել նաև միջազգային կրթական ծրագրերի ներդրմամբ և տարբեր զարգացած բուհերի հետ համագործակցության աշխարհագրության ընդլայնմամբ։ Բարձր գնահատելով Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի կրթագիտական ներուժը և Իրանի Իսլամական հանրապետության մշակութային դարավոր ավանդույթները՝ համոզված ենք, որ մեր բուհերի միջև վավերացված մագիստրոսական այս ծրագրի շուրջ համագործակցությունը նոր և հետաքրքիր ծրագրերի խթան կհանդիսանան ճարտարապետության ժառանգության վերականգնման ոլորտում թե՛ կրթական, թե՛ կիրառական առումով»,- վավերացնելով համաձայնագիրը՝ իր խոսքում նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժ/պ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանը։ 

 Համագործակցությունը սկիզբ է առել 2021-ից ERASMUS + SAH (կարողությունների զարգացումը ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով) նախագծի շրջանակներում: 

 «Մինչ այս համագործակցության պաշտոնապես վավերացումը մենք երկուստեք իրականացրել ենք լայնածավալ, հետաքրքիր աշխատանք, ունեցել ենք երկարատև քննարկումներ, որպեսզի համագործակցությունը լինի կայուն և երկարակյաց։ Ճարտարապետական ժառանգությունը իր մեջ ընդգրկում է և գիտություն և արվեստ, ինչը նշանակում է, որ այս համագործակցությունը լինելու է ավելի խորքային», շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ասաց Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի ռեկտոր, դոկտոր Սաջադ Պաքզադին։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. ԱզիզյանՍահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի նոր ներկայացուցիչԵվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը տոնում է ծննդյան 56-ամյակըՌուսաստանի ֆոնդային շուկան վերականգնվել է․ Մոսկվայի բորսայի ինդեքսը կրկին գերազանցել է 2400 կետըԼեհաստանի նախագահը կարող է սահմանափակել շփումները Զելենսկու հետ Բելգիայում Euroclear-ը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանըՀայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման և քրեական արդարադատության թեմայով միջազգային համաժողովՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Հայաստանում մեկնարկել է անասնաբուժական լաբորատոր համակարգի միջազգային գնահատման առաքելությունըՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԱրսեն Թորոսյանը և ԱՄԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման ընթացքըԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցներըApple iPhone 18 Pro-ի մատակարարների տվյալների արտահոսք․ Tata-ի խախտումը հայտնվել է մութ ցանցումՄոնակոյի պայթյունը կապել են Ուկրաինայի քրեական աշխարհի և զանգերի կենտրոնների հետՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերՀայտնվել է տվյալների պահպանման «ճակատագրական սխալը»՝ SSD սկավառակների դեպքումՍննդաբանը պատմել է՝ երբ է կծու սնունդը օգտակար, իսկ երբ՝ վտանգավորՎթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըՄոնակոյի դատախազությունը հրաժարվել է հաստատել պայթյունի հետևանքով վիրավորվածների ինքնությունըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ Ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հնարավոր կազմակերպիչների մասին վարկածներ են հնչելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՊուտինը և Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Բրյուսել կատարած այցը և տնտեսական համագործակցությունըԿատարի ԱԳՆ-ը չի տեսնում առաջընթաց իրանական ակտիվների ապասառեցման գործումՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Կատարը նշել է Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների թեմաներըՀամացանցում բացահայտվել է նոր iPhone 18 Pro-ի տեսանյութը՝ թողարկումից ամիսներ առաջՄորավեցկին հրաժարվել է Զելենսկու կողմից տրված պարգևից՝ Վոլինյան կոտորածի զոհերի հիշատակինԿրեմլը հաստատել է Ռուսաստանում բենզինի ներմուծման ծրագրերըՈւկրաինայում նկատվել է նոր «Ռիֆ» կարճ հեռահարության զենիթահրթիռային համակարգըՎարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին ՔՊ-ն ընտրել է ԱԺ փոխնախագահներին․Թուրքիայի և Ադրբեջանի՝ համատեղ հայտըՄԱԿ. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է ռելսերի ծռման և ասֆալտի հալմանԱճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացելԿրեմլը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Մոսկվայի մարզի վրա իրականացված հարձակմանըԳնաճ, թանկացումներ. ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած ՀՀ քաղաքացինՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Հուլիսի 1-ից Ռուսաստան մեկնողների համար նոր օրենքներ կգործենՄենք մեր գաղտնի պլանն ունենք. Սամվել ԿարապետյանՄոնակոյի պայթյունից հետո Զելենսկու հետ կապերի մասին հայտարարություններ են հնչելՄոնակոյում տեղի ունեցած պայթյունը չի որակվել որպես ահաբեկչությունԻրանի նախագահ. ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանը չի զիջի ազգային շահերըՈրպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Ամենադիտված