Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչ է իրականում նշանակում Էրդողանի հայտարարությունը Հայաստանի համար․ քաղաքագետ Վթարային ջրանջատում՝ Տավուշի մարզում Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ․ օրվա աստագուշակ Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել Քաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն «Հրապարակ». ՔՊ–ում մերժվածների թիվն ավելանում է «Իրավունք». Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում. Դեռ գցում-բռնում է Կենդանակերպի 5 նշան, որոնց վիճակված է հարստանալ 2026 թվականին Ձյուն և ձնախառն անձրև կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ–ը կարգելի յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր Ջուր չի լինելու 

5 առասպել լյարդի առողջության մասին

Քաղաքական

Ի՞նչ դեր է կատարում լյարդը օրգանիզմի կենսագործունեության պահպանման մեջ: Կարո՞ղ է այն վնասվել, և արդյո՞ք այն պետք է մաքրել:

Մենք փորձել ենք հավաքել հասարակության մեջ լյարդի աշխատանքի վերաբերյալ ամենատարածված համոզմունքները և մեկնաբանել գիտական ​​տեսանկյունից։

Առասպել N1

Լյարդը ֆիլտր է, որի մեջ կուտակվում են թափոններն ու տոքսինները։

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Այս կարծիքը չենք կարող անվանել 100% առասպել։ Լյարդն իսկապես կարելի է անվանել մարդու մարմնի ֆիլտր (նման կերպ մարդու սիրտը կոչվում է պոմպ, իսկ ուղեղը՝ համակարգիչ)։ Այնուամենայնիվ, շատերը սա չափազանց բառացի են ընդունում:

Իսկապես, մարմնի ամբողջ արյունը օրական շատ անգամ անցնում է լյարդով: Բայց լյարդի բջիջները մաղի պես չեն աշխատում՝ որոշ նյութեր պահելով, իսկ մյուսներին թողնելով արյան մեջ։ Լյարդում մարսողության և նյութափոխանակության ընթացքում առաջացած վնասակար նյութերի չեզոքացումը տեղի է ունենում մի շարք կենսաքիմիական ռեակցիաների արդյունքում։ Այդ պրոցեսի մեջ ներգրավված են հատուկ սպիտակուցներ՝ ֆերմենտներ: Այսինքն՝ առողջ լյարդը օրգանիզմի համար վտանգավոր միացությունները վերածում է անվտանգի՝ չեզոքացնելով թունավոր նյութերը։

Առասպել N2

Ժամանակ առ ժամանակ լյարդը պետք է «մաքրել»

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Առասպել.

«Եթե ​​լյարդը «ֆիլտր» է, ապա այն կարող է և պետք է պարբերաբար «մաքրվի»։

Այս կարծիքը բավականին տարածված է։ Ինտերնետում դուք կարող եք գտնել հսկայական քանակությամբ դեղամիջոցներ (այդ թվում՝ բուսական), բաղադրատոմսեր և խորհուրդներ, որոնք, ենթադրաբար, կօգնեն արագ մաքրել լյարդը թույներից և տոքսիններից:

Սակայն, ինչպես արդեն տեսանք, թունավոր նյութերը չեն կուտակվում լյարդում։ Մտնելով հեպատոցիտներ (լյարդի բջիջներ)՝ դրանք չեզոքացվում են և արտազատվում օրգանիզմից։ Հետևաբար, ըստ էության, լյարդը «մաքրելու» կարիք չկա։

Լյարդի առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում պահպանել նորմալ քաշը, չանտեսել ֆիզիկական ակտիվությունը, հնարավորության դեպքում օգտագործել առողջ սնունդ և չչարաշահել ալկոհոլը1:

Առասպել N3

Եթե աջ ենթակողում ցավ չկա, ապա ամեն ինչ կարգին է

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Առասպել.

Լյարդի հիվանդությունները չունեն միանշանակ նկարագրող ախտանիշ։ Աջ կողատակում ցավը կարող է լինել լյարդի հիվանդության նշաններից մեկը կամ կարող է լինել լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ աղիքների հետ կապված խնդիրների դրսևորում։ Համապատասխանաբար, չպետք է կենտրոնանաք մեկ ախտանիշի վրա, երբ կասկածում եք որևէ հիվանդություն։

Լյարդի հիվանդության ընդհանուր նշանը դեղնախտն է՝ սկլերայի, մաշկի և լորձաթաղանթների դեղնացում, ինչպես նաև սրտխառնոց, ծանրություն և անհարմարություն աջ ենթակողի շրջանում, թուլություն և ախորժակի բացակայություն:

Բայց հաճախ լյարդի շատ լուրջ հիվանդություններն անգամ ընդհանրապես չեն արտահայտվում, քանի դեռ օրգանում անդառնալի փոփոխություններ չեն եղել։

Հետեւաբար, լյարդի վիճակը վերահսկելու համար ավելի լավ է չանտեսել կանոնավոր հետազոտությունները։ Հատկապես , եթե դուք գտնվում եք ռիսկի խմբում և ունեք հետևյալ գործոններից որևէ մեկը․

  • Ալկոհոլի և նարկոտիկների չարաշահում
  • Ստերոիդներով երկարատև բուժում
  • Մետաբոլիկ սինդրոմ (ճարպակալում, շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա)
  • Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալում
  • В և С քրոնիկական վիրուսային հեպատիտներ
  • Աուտոիմուն հեպատիտ
  • Հեմոխրոմոցիտոզ
  • Լյարդի տոքսիկ ախտահարում
  • Ալֆա 1 անտիտրիպսինի դեֆիցիտ
  • Լյարդի ցիռոզ

 

Եթե դուք ունեք վերը նշված գործոններից որևէ մեկը, ապա պետք է վեց ամիսը մեկ անցնել լյարդի ուլտրաձայնային հետազոտություն և ստուգել արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակը, խորհրդակցելով թերապևտի կամ գաստրոէնտերոլոգի հետ։

Առասպել N4.

Լյարդի հետ կապված խնդիրները հազվադեպ են այն մարդկանց մոտ, ովքեր չեն չարաշահում ալկոհոլը:

Առասպել.

Եթե ցանկացած մարդու հարցնել, թե որն է լյարդի հիվանդության հիմնական պատճառը, կպատասխանի. «Ալկոհոլ»: Այո, ալկոհոլի սիստեմատիկ չարաշահումը ռիսկի գործոններից մեկն է, բայց ոչ միակը։

Վերջին տարիներին ավելի հաճախակի է դառնում լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը1, որը ոչ միայն խաթարում է լյարդի աշխատանքը, այլև մեծացնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:

Քրոնիկ B և C հեպատիտները նույնպես տարածված են և փոխանցվում են պարենտերալ ճանապարհով, այսինքն՝ արյան միջոցով։ Այս վիրուսներով հնարավար է վարակվել վատ ախտահանված գործիքներ օգտագործելիս մատնահարդարման, դաջվածքների և բժշկական պրոցեդուրաների ժամանակ: Դուք կարող եք նաև վարակվել հեպատիտ B-ով և C-ով անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ: Նոր ախտորոշված յարդի քաղցկեղի պատճառների  50%-ից ավելին կազմում են վիրուսային հեպատիտները2,3:

Հնարավոր են նաեւ լյարդի ժառանգական հիվանդություններ։

Այսպիսով, ալկոհոլը լյարդի խնդիրների պատճառներից մեկն է։ Բայց ոչ միակը։ Որոշ դեպքերում հիվանդությունները առաջանում են այլ պատճառներից և անկախ ալկոհոլի ընդունումից:

Առասպել N5.

Հեպատոպրոտեկտորները վերականգնում են լյարդը

Իհարկե, հաճելի է հավատալ, որ կան կախարդական դեղամիջոցներ, որոնք հրաշքով վերականգնում են լյարդի վնասված կառուցվածքը։

Հեպատոպրոտեկտորներին վերագրվում են բազմաթիվ դրական ազդեցություններ. այդ նյութերը ենթադրաբար մտնում են հեպատոցիտի (լյարդի բջջի)  թաղանթի կառուցվածքի մեջ, արագացնում են կենսաքիմիական ռեակցիաները՝ քայքայելով տոքսինները, և նպաստում են լյարդի հյուսվածքի վերականգնմանը: Սա իրոք ճի՞շտ է:

Մինչ օրս գոյություն չունեն լուրջ, խոշոր կլինիկական հետազոտություններ, որոնց ժամանակ հավաստիորեն ապացուված է հեպատոպրոտեկտորների արդյունավետությունը լյարդի ախտահարման կանխարգելման և լյարդի ֆունկցիայի բարելավման կապակցությամբ։ Այդ իսկ պատճառով հեպատոպրոտեկտորները չեն նշվում լյարդի հիվանդությունների բուժման Եվրոպական և Ամերիկյան ուղեցույցերում։

Չկան ուսումնասիրություններ այն մասին, թե արդյոք հեպատոպրոտեկտորները կարող են նվազեցնել ալկոհոլի վնասակար ազդեցությունը լյարդի վրա:

Բացի այդ, գրեթե 20 տարի առաջ կատարված մեծածավալ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հեռուստատեսությամբ ակտիվորեն գովազդվող ֆոսֆոլիպիդները չեն կարող ունենալ դրական ազդեցություն լյարդի ալկոհոլային հիվանդության ընթացքի վրա4:

Այսպիսով՝

Լյարդի հիվանդությունների կանխարգելման լավագույն մեթոդն առողջ ապրելակերպն է․

  • Առողջ սննդակարգ
  • Ֆիզիկական ակտիվություն
  • Լյարդի առողջոթյան վերահսկում

Սեպտեմբերը՝ Հեպատոցելուլյար կարցինոմայի իրազեկման ամիսն է:

Անցեք լյարդի սկրինինգ՝ եթե ունեք ռիսկի որևէ գործոն։

Վաղ հայտնաբերումը ՝ արդյունավետ բուժման գրավականն է։

news.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչ է իրականում նշանակում Էրդողանի հայտարարությունը Հայաստանի համար․ քաղաքագետՎթարային ջրանջատում՝ Տավուշի մարզում «Իրավունք». Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւԱյսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ․ օրվա աստագուշակ Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվելՔաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյունՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»«Ժողովուրդ». Սեւանում կառույցներ քանդող դատախազ Այվազյանը մոռացել է, որ ՍՊԸ տնօրեն է. ԿԿՀ վարույթի հետքերով«Հրապարակ». Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձեւավորվել. Ովքեր են խմբում«Իրավունք». Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Գարեգին Բ–ի հրաժարականի պահանջով«Ժողովուրդ». Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. Ավինյանն ու Սիմոնյանը կոալիցիա են կազմել«Հրապարակ». ՔՊ–ում մերժվածների թիվն ավելանում է«Իրավունք». Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում. Դեռ գցում-բռնում է«Ժողովուրդ». «Հարսնաքարն» ու Վովա Գասպարյանի առանձնատունը չեն քանդիԱնվանվել են 2025 թվականի ամենավատ տեսախաղերըՄիլիարդատեր տղամարդը «հայրենասեր» հարսնացու է փնտրումՍպիտակ տունը Մասկին մեղադրել է թմրամոլության մեջԳիտնականները բացահայտել են իտալացիների երկարակեցության գաղտնիքը Մագա Հարությունյանը հանդես է եկել համարձակ ֆոտոշարքովԿենդանակերպի 5 նշան, որոնց վիճակված է հարստանալ 2026 թվականինՁյուն և ձնախառն անձրև կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵթե երեխաներս ողջ են՝ ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ «բարև, պապա»․ դերասան Վահագն ՍիմոնյանԱՄՆ–ը կարգելի յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիրԸնտանիքն ավելի քան 100 փաթեթ է ստացել Amazon-ի առաքման սխալի պատճառովԷդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստ Ջուր չի լինելուԷրդողանը զգուշացրել է Ռուսաստանին և ՈւկրաինայինԴուք և Ձեր ընտանիքի անդամը ազատ եք ծախսելու Ձեր թոշակը ոնց սրտներդ կամենա. ՔՊ–ական պատգամավոր ՄԱԿ-ը հաստատել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Հայաստանը կողմ է քվեարկել Մանրամասներ`Սարգիս Գալստյանի լրտեսության գործից. նա գործել է «Սարխան» ծածկանունով․ «Ազատություն»Շարունակվում են ՔՊ պատգամավորի թեկնածուների գրանցում-չգրանցումները․ Փաշինյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Մարջան Ավետիսյանը մասնակցել «AMWA 2025»-ին միայնակ (լուսանկարներ)Տիգրան Հարությունյանն ու կինը պարզել են 2-րդ երեխայի սեռը (տեսանյութ) 44-ամյա տղամարդը հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու մեղադրանքով«Աբովյան» ՔԿՀ–ում ազատությունից զրկված 70 կին և 10 անչափահաս կա Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը Ի՞նչ առաջընթաց է գրանցվել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ․ Ավինյանի պարզաբանումը 2018-ը, տեղեկատվական հարձակումներ, իմպիչմենտ․ Հենրիխ Դանիելյան (տեսանյութ) Գյումրիում հոկտեմբերի 20–ի իրադարձությունների դեպքերով կալանավորված եղբայրներն ազատ կարձակվենԻշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը․ Աբրահամյան Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թ․–ի լավագույն ֆուտբոլիստՆերկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը Հայաստանն ու Լյուքսեմբուրգը ընդլայնում են տնտեսական և առևտրային կապերըԾեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ) ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս քաղաքացին մոլորվել էԽելագարության շեմին հասած ժողովուրդ ենք․ ամեն օր նոր արհավիքի սպասումով․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)Զարեհ Սինանյանն Իսրայելում առանձնազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի հետ Արմեն Գրիգորյանը այցելել է Մատենադարան
Ամենադիտված