Մեկական չեմպիոն ու փոխչեմպիոն, 4 բրոնզե մեդալակիր Եվրասիայի գավաթի խաղարկությունում
ՀասարակությունՎազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել է 92 կգ քաշային Դավիթ Սինոնյանը, ով եզրափակիչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցչի Դանիիլ Մուրավևին։
48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը նույնպես լավ մենամարտ է անցկացրել, բայց թեժ պայքարում մրցավարները հաղթանակը շնորհել են մրցակցին։
57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը և 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։