Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է՝ Սիրիայի հետ խնդիրներ չկան
ՏեսանյութերԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ չկան խնդիրներ, որոնք Անկարան և Դամասկոսը չկարողանան լուծել։ Նրա խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։
Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել` հաշտեցնելու Սիրիային և Թուրքիային, սակայն այդ նախաձեռնության հարցում առաջընթաց չկա։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը՝ ելույթ ունենալով Ժողովրդական խորհրդի նոր գումարման նախօրեին:
«Չկա որևէ խնդիր, որը չլուծվի մեր միջև։ Կարծում եմ, որ մենք կկարողանանք շարունակել մեր բնականոն գործունեությունը՝ որպես երկու հարևան երկրներ», - Գյուլերին մեջբերում է պարբերականը։