Ալեն Սիմոնյանն իր օգնականին ազատել է աշխատանքից
ՀասարակությունԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր օգնական Դավիթ Սարգսյանին ազատել է աշխատանքից:
ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթ Սարգսյանն աշխատանքից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն:
«Եղել է դիմում, պարոն Սիմոնյանը բավարարել է»,-ասաց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022թ-ին: