«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայք 

Ո՞ւմ ձեռքում են կուտակվում բանկային հսկայական շահույթները. 168.am

Տեսանյութեր

168.am-ը գրում է

Հայաստանի բանկային համակարգը շարունակում է աշխատել բարձր շահութաբերությամբ։ Այս տարի բանկերը կրկին բարձր շահույթներ են ստացել։ Ավելի շատ, քան նախկին ռեկորդային շահույթները։

Առաջին կիսամյակում առևտրային բանկերի զուտ շահույթները կազմել են 172 մլրդ դրամ։

Տարադրամով արտահայտած՝ այն համարժեք է ավելի քան 440 մլն դոլարի։

Նախորդ տարվա համեմատ՝ բանկերի շահույթներն ավելացել են 30 մլրդ դրամով կամ գրեթե 77 մլն դոլարով։

Աճն անցնում է 21 տոկոսից։

Մի քանի տարի առաջ բանկերը կերազեին այսպիսի շահույթներ ստանալու մասին։ Իրավիճակը, ինչպես հայտնի է, փոխվեց 2022թ., երբ տարբեր պատճառներով Ռուսաստանից սկսեցին կապիտալի մեծ հոսքեր գալ Հայաստան։ Դրանք սպասարկելու համար բանկերը բարձրացրեցին որոշ ծառայությունների, այդ թվում՝ միջնորդությունների գները

Մի կողմից՝ ավելացավ մատուցվող ծառայությունների ծավալը, մյուս կողմից՝ բարձրացան գները։

Սկզբնական շրջանում դա էլ դարձավ բանկային շահույթների կտրուկ աճի հիմնական գործոնը։ Բայց հետագայում դրան այլ գործոններ ավելացան, նաև բարձր վարկային տոկոսները, որոնց տակ շատերը ճռռում են։

Արդեն 2022թ. առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգի շահույթները հասան 111 մլրդ դրամի, ինչը գրեթե 3 անգամով գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը։

Շահույթների աճը շարունակվեց նաև հաջորդ տարի. 2023թ. առաջին կիսամյակում դրանք կազմեցին 142 մլրդ դրամ։ Այս տարի հասել են 172 միլիարդի։

Մինչ այս զարգացումները Հայաստանի բանկային համակարգը թեև էլի աշխատում էր շահույթով, այնուհանդերձ շահութաբերության մակարդակն անհամեմատ ավելի համեստ էր։

Պատկերացնելու համար ասենք, որ 2021թ. առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթները կազմել էին ընդամենը 40,7 մլրդ դրամ։

Դրանից առաջ էլ՝ 2018թ. առաջին կիսամյակում՝ 36 մլրդ դրամ, 2019թ.՝ 38 մլրդ դրամ։

Վերջին տարիների դրսևորումներից հետո բանկային շահույթները հասել են ռեկորդային ծավալների։ Եթե համեմատում ենք մինչ ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակաշրջանի հետ, բանկային համակարգի շահութաբերությունն անգամներով ավելացել է։

2022թ. բանկային համակարգի շահույթները հասան ռեկորդային 650 միլիոն դոլարի։ Անցած տարի որոշ չափով նվազեցին, բայց գերազանցեցին 586 մլն դոլարը։ Այս տարվա առաջին վեց ամիսներին բանկերն արդեն հասցրել են ավելի քան 440 մլն դոլարի զուտ շահույթ ապահովել։

Եթե հանրագումարի բերենք, կստացվի, որ ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում բանկերը ընդհանուր առմամբ գրեթե 1,7 մլրդ դոլարի շահույթներ են ստացել։ Սա հսկայական գումար է հայաստանյան չափանիշներով։

Ո՞ւր են գնացել այդ գումարները, ի՞նչ են արել, հայտնի չէ։ Փոխարենը հայտնի է, թե հատկապես որ բանկերում են դրանք կուտակվել։

Վերջին տարիներին Հայաստանի բանկային համակարգում նկատելի է բանկային կապիտալի, նաև բանկային շահույթների խիստ կենտրոնացում։ Դա ակնհայտ է որոշ բանկերի և հատկապես «Արդշինբանկի» պարագայում։

Այս բանկը միշտ էլ եղել է Հայաստանի բանկային համակարգի առաջատար և խոշոր բանկերից մեկը, բայց դրա աստեղային ժամը սկսվեց հատկապես իշխանափոխությունից հետո։ Դրանից հետո «Արդշինբանկը» դարձավ բանկային համակարգի առաջատարը՝ նաև շահույթների ցուցանիշով։ Մինչ այդ՝ զիջում էր «Ամերիային»։ Իշխանափոխությունից հետո ոչ միայն հետ թողեց, այլև մեծապես առաջ անցավ։

Դժվար է ասել, թե դրա հետ ինչքանո՞վ է կապված Մհեր Գրիգորյանի գործոնը, որը մինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում փոխվարչապետի պաշտոն ստանալը, հանդիսանում էր «Արդշինբանկի» վարչության նախագահը, նաև բաժնեմաս ուներ։ Իհարկե, 2022թ. վաճառեց այդ բաժնեմասը, բայց անցած տարի ավելի քան կես միլիոն դոլարի պարտատոմսեր ձեռք բերեց։

Մհեր Գրիգորյանի կառավարություն տեղափոխվելուց հետո, տպավորություն է, որ «Արդշինբանկի» համար սկսվում է նոր դարաշրջան։ Բանկը գնալով հզորանում ու խոշորանում է՝ կլանելով նաև նոր բանկեր։

Վերջին գործարքը, ինչպես հայտնի է, եղավ այս տարվա սկզբին, երբ հայտարարվեց «Արդշինբանկի« կողմից հայտնի «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը» գնելու մասին։ Ճիշտ է, գործարքը դեռ չի ավարտվել, բայց հավանաբար շուտով կավարտվի։

Առանց «Էյչ Էս Բի Սի»-ի էլ «Արդշինբանկը» վերջին տարիներին դարձել է բանկային համակարգի ամենաշատ շահույթներ ստացող բանկը՝ էապես գերազանցելով շահութաբերությամբ երբեմնի առաջատար «Ամերիաբանկին»։

Նախորդ երկուսուկես տարում «Արդշինբանկը» հսկայական շահույթներ է ստացել՝ գրեթե 450 մլն դոլար։

Սա բանկային համակարգում այդ ժամանակահատվածում ստացված շահույթի գրեթե 26-27 տոկոսն է։

Որևէ այլ բանկ նույնիսկ դրան մոտ շահույթներ չի ստացել։ Երկրորդ ամենաշատ շահույթներ ստացած բանկը եղել է «Ամերիաբանկը», որը վերջին երկուսուկես տարում գրեթե 301 մլն դոլարի զուտ շահույթ է ստացել։

Այս երկու բանկերը միասին ստացել են բանկային համակարգի շահույթների գրեթե 45 տոկոսը՝ շուրջ 751 մլն դոլարը։

Հետաքրքիր է, որ վերջին շրջանում հատկապես այդ բանկերի հետ կապված որոշակի գործընթացներ տեղի ունեցան։ «Արդշինբանկը» հայտարարեց՝ ընդլայնվելու, իսկ «Ամերիաբանկը»՝ սեփականատերերի փոփոխության մասին։

Անկախ նրանից, թե դա ինչով էր պայմանավորված, ակնհայտ է, որ այս բանկերում է կենտրոնացած եղել վերջին տարիներին բանկային համակարգում արձանագրված շահույթների զգալի մասը։

Էլի կան բանկեր, որոնք այս ընթացքում բարձր շահույթներ են ստացել։ Բայց դրանց շահույթներն անգամներով ավելի քիչ են եղել, քան առաջատարներինը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրելԱհազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Ամենադիտված