Մեկ տարվա մենություն․ Նարեկ Մալյան
Հասարակություն«Մեկ տարվա մենություն
Համարյա Մարկեսի ոճով…
Կատարյալ ազատությունը թաքնված է լիակատար մենության մեջ: Համաձայն եմ Շոպենհաուերի հետ՝ կատարյալ մենությունն ազատում է մարդուն բոլոր պայմանականություններից ու պարտավորվածություններից: Մարդը նախապատրաստվում է թռիչքի, իսկ բնության մեջ թռիչքն ամենամիայնակ զբաղմունք է: Մարդը պատրաստվում է մենամարտի: Բառի մեջ արդեն մենակությունը կա: Մարդն Աստծո հետ խոսում է մենակ: Աստծուն ճանաչում է և Աստծուց հեռանում է մենակ:
Մեր կյանքի ամենակարևոր երկու գործողությունը՝ ծնվելն ու մեռնելն անում ենք մենակ: Ամբողջ կյանքում մեզ շրջապատում ենք մարդկանցով, որպեսզի մոռանանք մեր բնական վիճակը՝ մենակությունը:
Բանտը հիանալի վայր է՝ մենակությունը ճաշակելու համար: Բոլոր ավելորդ մարդիկ հեռանում են՝ իրենց հետ տանելով նրանց հանդեպ մեր պարտավորվածությունները: Մնում ես միայն դու և լիակատար ազատությունից հարբած՝ ձեռքդ տանում ես հրացանին ու պատրաստվում ես մենամարտին՝ մենակ մարտին…»։
Նարեկ Մալյան