Օգոստոսի 30-ի տեղումների քանակը գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ
ԻրավունքՕգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքվ մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ:
Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:
Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականցնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ: