ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը՝ 7 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
ՔաղաքականՅոթ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են շաբաթ վաղ առավոտյան, երբ 2018 թվականի արտադրության Volvo-ի առևտրային մարդատար ավտոբուսը Միսիսիպի նահանգի Վիկսբուրգ քաղաքից արևելք դուրս է եկել մայրուղուց և շրջվել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:Վեց ուղևոր մահացել է տեղում, յոթերորդը՝ հիվանդանոցում։
Ըստ Ուորեն շրջանի դատաբժշկական փորձագետ Դագ Հասքիի՝ 20-րդ մայրուղու վթարի հետևանքով զոհվածների թվում եղել են եղբայր և քույր, որոնք համապատասխանաբար՝ 6 և 16 տարեկան էին:
Միսիսիպիի ճանապարհային պարեկությունից հայտնել են, որ երեսունյոթ ուղևորներ դեռևս չճշտված ծանրության մարմնաական վնասվածքներով տեղափոխվել են Վիքսբուրգի և Ջեքսոնի հիվանդանոցներ:
Վթարի պատճառները հետաքննվում են:
News.am