Այլևս պարզ է` Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է ընդդեմ Հայաստանի. Արա Պողոսյան
ԻրավունքՔաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Երեկվա Փաշինյանի ասուլիսից հետո Ալիևը այլևս որևէ ջանք կարող է չգործադրել, ավելին` միջազգային բոլոր ճնշող կողմերին կարող է հանգիստ դրական պատասխան տալ, վստահ լինելով, որ Փաշինյանը անելու է այն, ինչ հենց Ալիևն է ցանկանում։
Անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասով Ալիևը հանգիստ կարող է հայտարարել, որ եթե Երևանը պահանջի, կարտահանձնի, վստահ լինելով, որ Փաշինյանը անելու և խոսելու է այն, ինչ իրեն կասեն Ալիևը, Հաջիևը, Բայրամովը, Էրդողանը կամ Ֆիդանը։
Նիկոլը անգամ հակառուս չի, ինչպես ներկայանում է, նա ընդամենը օգտագործում է հայ հասարակության մեծամասնության տգիտությունն ու ֆոբիաները։
Ամեն ինչ այլևս շատ պարզ է` Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է ընդդեմ Հայաստանի»