ՀԱՄԱՍ-ի զոհված պատանդներին գնդակահարել են․ NBC
ՔաղաքականՊաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման 6 պատանդները, որոնց մարմինները օգոստոսի 31-ին իսրայելցի զինվորները հայտնաբերել էին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ, գնդակահարվել են։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։ Գրում է news.am-ը։
Ըստ հեռուստաալիքի, դիակների զննությունն ու դատաբժշկական փորձաքննությունը ցույց են տվել, որ նրանց գնդակահարել են ՀԱՄԱՍ-ի արմատականները։
Ավելի վաղ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել էր, որ զոհված պատանդների մարմինները հայտնաբերվել են օգոստոսի 31-ի երեկոյան Ռաֆահի շրջանի ստորգետնյա թունելներից մեկում։ Ըստ Հագարիի, նրանք սպանվել են իսրայելական զինվորականների այդ տարածք հասնելուց քիչ առաջ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակի տվյալներով, Գազայում ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է գտնվում 101 պատանդ, որոնցից 39-ն այլևս ողջ չեն, արմատականները նրանց մարմինները պահում են պաղեստինյան անկլավում։ Իր հերթին ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ առևանգված վեց իսրայելցին, իբր, զոհվել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից անկլավի ռմբակոծության հետևանքով։