«Հաճելի է աշխատել նրանց հետ, հոգիս երիտասարդանում է». Անահիտ Ղուկասյանը՝ «Տատաստրոֆա» սիթքոմի՝ տանտիրուհի
Տեսանյութեր«Հաճելի է աշխատել երիտասարդների հետ, որովհետև նրանց հետ հոգիս երիտասարդանում է: Ինձ հետաքրքրեց նախագիծը, քանի որ տարբերվող է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Ղուկասյանն, ով նոր՝ «Տատաստրոֆա» սիթքոմում մարմնավորում է տանտիրուհու կերպարը:
«Կոմեդիայում քիչ եմ նկարվել, իսկ տարբեր ժանրերում աշխատելը հետաքրքիր է, որ միշտ նույն վիճակում չլինես: Ես արդեն տարիքով մեծ եմ ու ամեն ինչ անում եմ, որ անընդհատ հունի մեջ լինեմ, շատ եմ սիրում այս կյանքը: Ես զարմանում եմ, որ հաճախ մարդիկ ասում են՝ մեռնեմ, պրծնեմ: Ինչի՞ց պրծնես, այս մի կյանքն է մեզ տրված»,- անկեղծացավ դերասանուհին: