Ադրբեջանը, լինելով հանցագործ, ագրեսոր, ուզում է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթել տարբեր պատժամիջոցներ. Օհանյան
Արտաքին Քաղաքական«Պայքարելն անհրաժեշտություն է։ Ովքեր այսօր անտեսնում են Արցախը, ովքեր Արցախի վրա խաչ են քաշել, Հայաստանի իշխանություններն են, մեր շարքում տեղ չունեն»,- ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որ «սահմանափակումներ պետք է կիրառել Հայաստանի Զինված ուժերի նկատմամաբ», ինչպիսին պետք է լինի Հայաստանի կառավարության արձագանքը, նա ասաց. «Հայաստանի իշխանությունները, եթե ամուր կառավարման համակարգ ունենային և իրենց տեղն ունենային՝ որպես ինքնիշխան պետություն, առաջինն իրենք պետք է արձագանքեին ու հակադարձեին Ադրբեջանի իշխանություններին։
Ադրբեջանն իրավունք չունի զբաղվել հայության և Արցախի հարցերով։ Ադրբեջանը, լինելով հանցագործ, ագրեսոր պետություն, ուզում է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթել ագրեսոր պետության նկատմամբ իրականացվող տարբեր պատժամիջոցներ։ Այդ պատժամիջոցները պետք է իրականացվեն Ադրբեջանի նկատմամբ։
Ադրբեջանի իշխանությունները պահանջում են, Հայաստանի իշխանություններն իրենց ապիկար կառավարման ենթարկվում են»։