Խրուշչովը փաստացի Ղրիմը նվիրել է Ուկրաինային. Պուտին
Արտաքին ՔաղաքականԽորհրդային Միության առաջնորդ Նիկիտա Խրուշչովը փաստացի Ղրիմը նվիրել է Ուկրաինային, որը ՌՍՖՍՀ-ի մաս էր կազմում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մոնղոլիա կատարած այցի նախօրեին Պուտինը գրավոր հարցազրույց է տվել մոնղոլական Onoodor թերթին։ Դրանում ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինայում ներկա իրավիճակի վրա էապես ազդել են արտաքին և ներքին գործոնների մի ամբողջ շարք, և բացասական դեր են խաղացել նաև խորհրդային առաջնորդների որոշումների հետևանքները ազգային-տարածքային հարցում։
«1954 թվականին Խրուշչովը փաստացի տվել է Ղրիմը, որը ՌՍՖՍՀ-ի կազմում էր»,- նշել է Պուտինը։
Ինչպես պարզաբանել է պետության ղեկավարը, Ուկրաինայի ստեղծումը սկսվել է 1917 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, երբ այս տարածքում հայտնվել են քվազիպետական սուբյեկտներ՝ առանց որոշակի սահմանների։
Խորհրդային տարիներին միութենական հանրապետությունների սահմանները գծվել են կամայականորեն՝ ելնելով «պրոլետարական անհրաժեշտությունից։ Հենց այդպես էլ Ուկրաինան ձեռք բերեց Դոնբասը, որտեղ հիմնականում բնակվում են ռուսները», - նշել է Պուտինը։
«Հայրենական մեծ պատերազմից առաջ և հետո Իոսիֆ Ստալինի շնորհիվ Լեհաստանի, Ռումինիայի և Հունգարիայի տարածքները դարձան Ուկրաինայի մաս»,-հավելել է Պուտինը։