Հայաստանը հետախուզվող անձանց է հանձնել Ուզբեկստանին ու Ղազախստանին
Տեսանյութեր
Հայաստանը 2 հետախուզվող քաղաքացու է հանձնել Ուզբեկստանին ու Ղազախստանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի և Ուզբեկստանի միջնորդությունները, և հետախուզվող անձինք հանձնվել են տվյալ երկրների իրավասու մարմիններին։
Ղազախստանին հանձնված Մ.Օ.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութեր ձեռք բերելու և պահելու համար:
Իսկ Ուզբեկստանի իրավասու մարմիններին հանձնված Ա.Ա.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար:


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru