Մենդին վնասվածք է ստացել եւ չի միանա Ֆրանսիայի հավաքականին
Արտակարգ Պատահար
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել եւ չի մասնակցի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա հանդիպումներին Ազգերի լիգայում, հաղորդում է Marca-ն։ Ֆերլան Մենդին աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել։
Մենդիին ազգային թիմում փոխարինել է անգլիական «Աստոն Վիլայի» պաշտպան Լյուկա Դինը։
Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Ռեալը» 2:0 հաշվով պարտության էր մատնել «Բետիսին» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ։
Ազգերի լիգայում Ֆրանսիայի հավաքականը սեպտեմբերի 6-ին կմրցի Իտալիայի, սեպտեմբերի 9-ին՝ Բելգիայի հավաքականի հետ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից