Աբխազիայի համար ռուսական ֆինանսավորման կասեցումը «հետաքրքիր գործընթաց է». Կոբախիձե
Բլոգոսֆերա
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի ֆինանսավորման դադարեցումը «հետաքրքիր գործընթաց է»։ Նա նշել է, որ հարցը շատ զգայուն է, հայտնում է Առաջին վրացական ալիքը
«Ես դրանից այն կողմ ոչինչ չեմ մեկնաբանի։ Կրկին կասեմ, որ այն գործընթացները, որոնք մենք տեսանք, հետաքրքիր են»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Նշենք, որ, օկուպացված Աբխազիայի, այսպես կոչված, արտգործնախարար Սերգեյ Շամբան հաստատել է, որ Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից դադարեցրել է օկուպացված Աբխազիայի սոցիալական ֆինանսավորումը։
News.am


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)