Սիսիանի նախկին քաղաքապետը`Առուշանյանի և Փաշինյանի ձեռք սեղման մասին
ԲլոգոսֆերաՔաղաքական որոշ շրջանակներ «ծանր տարան» եւ բուռն քննարկվեց Առուշ Առուշյանի ձեռքսեղմումը Փաշինյանի հետ, դուք ինչպես ընկալեցիք այդ ձեռք սեղմումը,- լագրողի այս հարցադրմանը Սյունիքից նախկին քաղաքապետերից մեկը` ներկայիս ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով Առուշանյանի թիմակիցն էր «Վերածնունդ» կուսակցության ու Փաշինյանի մուտքը Սյունիք արգելված «Սյունյաց ողջույնների» ակցիայի ժամանակ, դրական է արձագանքել վարչապետի ձեռքսեղմման հանգամանքին։
«Ես էլ եմ քաղաքապետ եղել և եթե ուզում ես քաղաքդ ծաղկեցնես և եւ քաղաքիդ զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերդ, նպատակադրումներդ նպատակներդ իրականություն դարձնես քաղաքացիների համար, հասկանալի է դառնում։
Ինքը քաղաքապետ է, ուրեմն ինքը պատասխանատու է իր խոստումների եւ իր կատարած աշխատանքների համար, բայց իր տեսակը, իր պայքարող տեսակը ես վստահ ասում եմ` չի փոխվել:
Ժամանակը կգա բոլորդ էլ կտեսնեք, 2021-ին թվականին պայքարում էին այսօրվա խաղացողներից շատերը մեր կողքին կանգնած չէին այդ օրերին, ժամանակը կգա և ամեն ինչ կընկնի իր տեղը» ,-ասել է պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը` այսօր Առուշանյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում: