Փախուստ բանտից. Կոնգոյում առնվազն 129 մարդ է զոհվել, 59-ը` վիրավորվել
ՔաղաքականԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մակալա բանտից փախուստի փորձի ժամանակ զոհվել է առնվազն 129 մարդ, ևս 59-ը ծանր վնասվածքներ է ստացել, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Հանրապետության փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Ժակեմին Շաբանիի խոսքով՝ հրդեհների ժամանակ ավերվել են վարչական տարածքներ և սննդի պահեստներ։
Նախարարը հավելել է, որ մահացածներից և վիրավորներից բացի՝ արձանագրվել են նաև կանանց բռնաբարության մի քանի դեպքեր։
Երկուշաբթի օրը Actualite պորտալը հայտնել էր բանտարկյալների խռովության և անկարգությունների հետևանքով երկու զոհի մասին։ Հստակեցվում է, որ բանտը, որտեղ արձանագրվել է միջադեպը, գերբեռնված է եղել։