Քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. քանիսն են ստացել. Hraparak.am
ՏեսանյութերHraparak.am- ը գրել է.
Օգոստոսի 30-ի դրությամբ ունենք շուրջ 4,300-ից ավել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության դիմում, շուրջ 3,000-ն արդեն ստացել են: ՀՀ նախագահի հրամանագրերով, նրանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հայտնել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմել, որովհետև ծնողների անձնագրի փոփոխությամբ է հետագա գործընթացը պայմանավորված»,-ասել է նա: