Մարդիկ գիտեն, թե ինչ են Հայրենիքն ու սերը․ «Hayat Project»-ի պրոդյուսերը՝ նոր երգի մասին
Հասարակություն«Hayat Project»-ի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօր առավոտյան թողարկված «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը» երգի դիտումների վիճակագրությունը։
Երգը մի քանի ժամում ավելի քան 100 հազար դիտում ունի յութուբյան ալիքում։
«Սա Հայաթի յութուբյան էջի վիջակագրությունն է: 10 ժամում 100.000-ից ավել դիտում: Մարդիկ գիտեն, թե ինչ է Հայրենիքն ու սերը: Եթե դուք չգիտեք, թե ինչպես հասնել նրանց սրտին, ուրեմն ձեզ ոչ թե սիրտն է պետք, այլ ուրիշ բան», – գրել է նա և հավելել.
«Երբ ստեղծում ես մի ՀԶՈՐԱԳՈՒՅՆ երգ, որը երբեք Առաջին Ալիքը չի ցուցադրելու, ու ոչ միայն»։