«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Շահրամանյանի հետ․ մանրամասներ
ՏեսանյութերԱպրելու երկիր կուսակցության թիմով այսօր այցելեցինք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հանդիպում ունեցանք նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Արցախցիների՝ իրենց հողում ապրելու անբեկանելի իրավունքը պետք է մնա հայկական օրակարգում, միևնույն ժամանակ շատ կարևոր է օր առաջ լուծել արցախցիների սոցիալական խնդիրները։
Կուսակցությունը ստեղծման օրվանից կանգնած է Արցախի և արցախցիների կողքին և շարունակում է իր առաքելությունը»,- նշել է նա։