ՀՀ արտաքին պարտքն ավելացել է 105.19 մլն դոլարով՝ կազմելով 2 մլրդ 446.43 մլն դոլար
Տնտեսություն
ՀՀ համախառն արտաքին պարտքը 2011թ. սեպտեմբերի վերջի դրությամբ 7 մլրդ 335.97 մլն դոլար էր, որը 2011թ. հունիսի վերջի համեմատ, ավելացել է 372.51 մլն դոլարով: Համախառն արտաքին պարտքի 40.07%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 16.39%-ը` մասնավոր հատվածում, 9.90%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 21.66%-ը` առևտրային բանկերում, իսկ 11.99%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջֆիրմային վարկերի տեսքով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2011թ. սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները 4 մլրդ 889.54 մլն դոլար են, և 2011թ. III եռամսյակի ընթացքում դրանք աճել են 267.32 մլն դոլարով: Արդյունքում` ՀՀ արտաքին պարտքն ավելացել է 105.19 մլն դոլարով՝ կազմելով 2 մլրդ 446.43 մլն դոլար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում