Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում
ՏեսանյութերՄայիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Խաչատրյանի վարած «Զիլ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Հայկ Գրիգորյանի վարած «FAV» մակնիշի (ցեմենտավոզ) բեռնատարները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «FAV» ավտոմեքենան հաշվառված էր Երևանում հայտնի «Դեֆանս Հաուզինգ» ընկերության հաշվեկշռում։