Աղետից տուժածների համար պատրաստվում են սննդային փաթեթներ, այլ պարագաների հավաքման կարիք չկա
Ալավերդու մարզադպրոցում վաղ առավոտից կամավորները և համայնքապետարանի աշխատանիցները պատրաստում են սննդային փաթեթներ՝ աղետից տուժած և Ալավերդու հետ ճանապարհային կապը կորցրած բնակավայրերի բնակիչների համար։ Այս մասին տեղեկանում ենք հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
«Սնունդը, ջուրը և առաջին անհրաժեշտության պարագաները բնակիչներին է հասցնում ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Սննդի, ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների կարիք չկա։ Հորդորում ենք քաղաքացիներին դադարեցնել առանձին հատվածներում սննդի և այլ պաարգաների հավաքման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու