Վիճակագրական կոմիտեի նախագահը նույնպես մեկնում է Շվեյցարիա
ԻրավունքՎարչապետ Փաշինյանը հունիսի 14-ին որոշում է ստորագրել․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2024 թվականի հունիսի 19-22-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի 72-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
2. Ստեփան Մնացականյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին հատկացված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն 2 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։