Երևան-Ուֆա չվերթներ կիրականացվեն
Հասարակություն«Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից գործարկում է նոր չվերթ՝ դեպի ՌԴ Ուֆա քաղաք, հայտնում են ավիաընկերությունից։
Մեկնումները տեղի կունենան հուլիսի 9-ից, շաբաթական մեկ չվերթ, երեքշաբթի օրերին։
Թռիչքի տևողությունը 3 ժամ է։ Սակագինը, առանց ուղեբեռի մոտ 43 000 ՀՀ դրամ, ուղեբեռով՝ 54 000 ՀՀ դրամ։
Չվերթն իրականացվելու է «Հայկական Ավիաուղիների» 220 տեղանոց, հարմարավետ Էյրբաս-A321 տիպի օդանավով։
Ուֆա քաղաքում ներկայում ապրում է մոտ 35 000 հայ, գործում է նաև հայկական կիրակնօրյա դպրոց։ Հայկական համայնքն այնտեղ ամենակայացած և ակտիվ համայնքներից է։