Ուկրաինան չի բացառում ՌԴ-ի մասնակցությունը խաղաղության գագաթնաժողովին
ՔաղաքականՈւկրաինան պատրաստում է խաղաղության երկրորդ գլոբալ գագաթնաժողովը, և չեն բացառվում Ռուսաստանի մասնակցության որոշակի ձևաչափեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան «Մենք Ուկրաինան ենք» երթերում։
Նա նշել է, որ երկրորդ գագաթնաժողովում քննարկվելու են ճանապարհային քարտեզի արդյունքները, որը կազմվելու է առաջին գագաթնաժողովում։
«Եթե այն երկրները, որոնք կիսում են Ուկրաինայի եւ դաշնակիցների մշակած ընդհանուր պլանը, պատրաստ լինեն դա հասցնել ագրեսոր երկրին, և նա ոչ թե թելադրի իր պայմանները, այլ կլսի հանրությանը, կարող ենք խոսել նաև Ռուսաստանի մասնակցության որոշակի ձեւաչափերի մասին»,- ասել է Ժովկվան։