COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներ Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ Volvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնաց Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Mix Fight 59 մրցաշար Երևանում Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) 

«Հրապարակ»․ «Զարյա 3» նռնակի կիրառությունն արգելված է՝ բեկորային վնասվածքներ է առաջացնում

Արտաքին Քաղաքական

«Հրապարակ» թերթը գրել է.

«Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանությունը ցուցարարների վրա հատուկ միջոցներ կիրառեց․ նետել էին 2 տեսակի լուսաձայնային նռնակ՝ ռուսական արտադրության «Զարյա 2» եւ «Զարյա 3»։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է. ««Զարյա 3» տեսակի նռնակի կիրառությունն արգելված է եղել մինչեւ 2018 թվականը, այսինքն՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ 2018-ի իշխանափոխության օրերին ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2» տեսակի լուսաձայնային նռնակ»։ Երանոսյանը շեշտում է՝ հունիսի 12-ին ԱԺ շենքի տարածքում ցույց էին անում անզեն քաղաքացիներ, ուստի անհասկանալի է, թե ինչու որոշեցին ժողովրդի վրա նետել «Զարյա 3» տեսակի նռնակներ։ Ինչո՞ւ իշխանությունը չի հաշտվում այն իրողության հետ, որ հանրահավաք անելը մարդկանց սահմանադրական իրավունքն է, եւ ինչո՞ւ իրավապահները նռնակ նետելու եւ մարդկանց արյունլվիկ անելու փոխարեն ցույցը ցրելու այլ միջոցներ, օրինակ, ջրցան մեքենա չեն կիրառում։ 

«Ջրցան մեքենան ավելի թույլ միջոց է համարվում, իսկ նրանց պետք էր ավելի ծանր դեպք՝ ժողովրդին վախեցնելու համար։ Ամառվա շոգին ջրցան մեքենան ի՞նչ է, ժողովուրդը կհովանար։ Հարց է առաջանում՝ առողջապահության նախարարությունը ո՞ր թվականին է թույլ տվել ժողովրդի վրա «Զարյա 3» տեսակի նռնակ օգտագործել` դրա կիրառությունը չի կարելի։ Դրա օգտագործման հետեւանքը տեսանք Բաղրամյանում, մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, այն բեկորային վնասվածքներ կարող է առաջացնել։ Բացի այդ, հնարավոր է նաեւ, որ այդ նռնակները ժամկետանց են եղել։ Չի թույլատրվում ժամկետանց նռնակներ կիրառել, այն կարող է մարդուն մահվան հասցնել։ Եթե «Զարյա 2» լիներ, քաղաքացու դաստակը չէր կտրվի։ Մինչեւ հիմա չգիտեմ, թե «Զարյա 3»-ն ինչի համար է նախատեսված։ Առողջապահության նախարարությունն է սահմանում, թե որ դեպքում եւ ինչպես այն կարելի է կիրառել»,-նկատում է Երանոսյանը։ Ի դեպ, այդ մասին «Հրապարակը» հարցում է արել ՀՀ առողջապահության նախարարություն, դեռ պատասխանը չենք ստացել։ 

Պատմության մեջ որպես «արյունալի» իրադարձություն համարվող ՊՊԾ գնդի գրավման ժամանակ անգամ ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2», թեպետ, ըստ Երանոսյանի, այլ տեսակի հատուկ միջոցներ էլ են եղել, ոստիկանությունը որոշել է հանել դրանք կիրառությունից։ «Ինչո՞ւ ցուցարարների վրա «Զարյա 3» գցեցին, ի՞նչ էին արել անզեն քաղաքացիները, մարտաբո՞յ է` թո՛ղ մարտաբոյ տան, վզներն են մենակ հաստացրել»,- զայրանում է նախկին հրամանատարը։

Նիկոլ Փաշինյանը, որ վարչապետ դառնալուց հետո ասել էր, թե ոստիկանության «փշալարերը ժանգոտվելու» են, բարձր ամբիոնից խրախուսեց իրավապահներին` ասաց, որ նրանց գործողությունները եղել են իրավաչափ եւ պրոֆեսիոնալ։ Երանոսյանի խոսքով՝ Փաշինյանն այդպես «դուխ» է տալիս ոստիկանությանը, սակայն չի գտնվի մի ոստիկան, որ հանուն փողի կրակի իր ժողովրդի վրա։ «Ոստիկանը շատ լավ գիտի, որ ժողովրդի մեջ կարող է լինել իր մայրը, քույրը, հայրը, ես վստահ եմ, որ այդ ոստիկանը չի կրակի»։ 

«Ոստիկանության մասին» օրենքի համաձայն՝ լուսաձայնային նռնակ կամ որեւէ այլ հատուկ միջոց կիրառելուց առաջ իրավապահները պետք է իրազեկեն քաղաքացիներին՝ դեպքի վայրից կանանց, երեխաներին, հղիներին դուրս բերելու համար։ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների վրա նռնակ նետելուց առաջ իրազեկում չի եղել։ Ի դեպ, լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ. 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ. չի պահպանվել կիրառվելու` մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը։ Ոստիկանությունն աննախադեպ ծավալների ուժեր էր կենտրոնացրել, բերվել էին նաեւ մարզային վարչությունների ոստիկանները։ Երանոսյանի խոսքով՝ միֆ է, թե ՀՀ ոստիկանության ներքին զորքերում 10 հազարից ավելի ոստիկան կա, դա ուռճացված է, հատուկ նպատակով են մեծ թիվ ներկայացնում․ «Հեքիաթներ են պատմում, երբ ասում են, թե ՆԳՆ-ն 24 հազար ոստիկան ունի։ Այդպես են ասում, որ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծեն, թե ոստիկանությունը համապատասխան մարդկային ռեսուրս ունի՝ ցույցերը ցրելու համար։ Սակայն չի բացառվում, որ մեծամասշտաբ հանրահավաքների եւ ցույցերի ժամանակ ՆԳՆ-ն ոստիկանության զորքերի համազգեստ է տրամադրում նաեւ փրկարարներին»»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
Ամենադիտված