Շարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի. Բագրատ սրբազան
ՀասարակությունՇարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի: Այս մասին այսօր քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վրա է։ Իշխանությունները պատրաստ են ամեն ինչի իրենց պաշտոնները պահելու համար, իսկ իրավապահները զբաղված են նրանց գործողություններն արդարացնելով։ Հաշվի առնելով, թե ով է պայքարում մեր դեմ, մենք որոշեցինք վերաձևակերպել մեր շարժումը։ Սա իմ վերջին կոչն ու հրավերն է` միանալու ստի և իմիտացիայի դեմ մեր պայքարին»,– ասաց Սրբազանը: