Բողոքի ակցիաներին մասնակցելուն այլ անձանց շահագրգռելու կասկածով 11 անձ ձերբակալվել է․ ՀՀ ՔԿ
ՔաղաքականՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ։
Պարզվել են ինչպես խոսակցությունները վարող, այնպես էլ՝ դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում,ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է 6 քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ երեկ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Դաշնակցության առնվազն 10 ներկայացուցիչներ խուզարկություններից հետո բերման են ենթարկվել: