Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. Armlur
ԻրավունքՄայիսի 25-26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետը մեծ վնաս հասցրեց տեղի բնակչությանը։
Աղետի պատճառով վնասվել են տեղի խանութները, տները, այգիները, անասնագոմերը, ինչպես նաև բնակչության անասունները, որոնք շատերի ապրուստի միակ միջոցն էր։
Աղետից հետո պետությունը աղետից տուժածներին խոստացավ փոխճատուցել։
ArmLur.am-ի հետ զրույցում Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչը ասաց, որ դեռ փոխհատուցում չի եղել։
«Չափագրումը արված է, կարծեմ վերջնաժամկետը երեկ էր, ասել են, որ կփոխհատուցվի»։