Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանան
Հասարակություն«Սրբազան պայքար»-ը թելեգրամյան էջում հայտնում է․
«Սիրելի հայրենակիցներ, հունիսի 17-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջով և ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ-ում գումարվելու է արտահերթ նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորելու անհրաժեշտության մասին ԱԺ ուղերձի ընդունման մասին։
Այս նիստը կարող է կայանալ, եթե ԱԺ մեծամասնությունը ևս մասնակցի նիստին և ապահովի քվորում։
Սիրելի հայրենակիցներ, գործ ունենք անելու։ Առաջարկում ենք՝ ձեզ հարմար տարբերակով կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ և քաղաքակիրթ տարբերակով նրանց կոչ անել իրացնել իրեց պարտավորությունը, մասնակցել նիստին և քննարկման առարկա դարձնել համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցը։
ՔՊ պատգամավորների հետ կապ կարող եք հաստատել
* զանգահարելով նրանց
* նշելով նրանց սոցցանցերի ձեր հրապարակումներում
* նամակներ գրելով նրանց էլ. փոստին
* նամակներ գրելով նրանց սոցցացնցային հաշիվներին։
Սիրելիներ, կարևոր է որպեսզի ժողովրդի ձայնը տեղ հասնի։ Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանան, սոցիալական ցանցերը պետք է հեղեղվեն նրանց ուղղված կոչերով։
Ի գործ, սիրելի հայրենակիցներ»։