Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկած կարմիր բերետավորը շարունակում է իր ծառայությունը
ՀասարակությունՕրերս պատգամավոր Աշոտ Սիմոնյանին դաժանաբար ծեծի ենթարկած կարմիր բերետավոր Արթուր Ղազարյանը, որը վաշտի հրամանատար է, շարունակում է իր ծառայությունը։ Նա հենց այս պահին ՆԳՆ շենքի մոտ է։
Փաստացի ՆԳՆ-ն ծառայողական մեկ քննություն է նշանակել ու ընդամենը մեկ ոստիկանի լիազորություն է կասեցրել, մինչդեռ սույն կարմիր բերետավորը այդ օրը տեսախցիկների առջև ծեծի է ենթարկել Աշոտ Սիմոնյանին։
Ի դեպ, այս առնչությամբ «Հրապարակի» լրագրողը հարց ուղղեց Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ Մարտիրոսյանին։ Վերջինս խուսափեց պատասխանել հարցին։