Ազգային ժողովում փակ նիստ է ընթանում
ՀասարակությունԱզգային ժողովի հանձնաժողովների համատեղ փակ նիստ է ընթանում:
Բանն այն է, որ առավոտից Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:
Եվ քանի որ այս պահին քննարկվում է ԱԱԾ գործունեության հաշվետվությունը, որտեղ կհրապարակվեն գաղտնիք պարունակող տեղեկություններ, նիստը փակ է ընթանում:
Նշենք, որ նիստին մասնակցում է ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը: