Արցախից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2075 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 1437-ին։
Այս մասին հայտնեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական են ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 հազար 696 անձ, հաշվառման է կանգնել 83 հազար 942 անձ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2075 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 1437-ին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն արտահերթ ռեժիմով են սպասարկվում»,- ասաց Սարգսյանը։