Անընդունելի է կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
ԻրավունքԿոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հայտարարություն է տարածել։
«Ցավով անդրադառնում և դատապարտում ենք մայիսի 28֊ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցածը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել և արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների այցը հուշահամալիր։
Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ ու աղոթում, որ Տերը ողջամտություն և զգաստություն պարգևի մեր ոստիկաններին»,- ասվում է հայտարարությունում։