Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի
ՔաղաքականՍյունիքի մարզի Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի: Մեղրիի քաղաքապետի պարտականություններն այսուհետ կատարելու է Խաչատուր Անդրեասյանը, որը լիազորությունները ստանձնել է՝ համաձայն տեղափոխության մասին պայմանավորվածության:
Համաձայն «Հանրապետություն» կուսակցության և «Ազատական» կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրացել է, այժմ նա դառնալու է կդառնա փոխքաղաքապետ, փոխքաղաքապետը՝ քաղաքապետ։