ՆԱՏՕ-ն փորձում է վերցնել Մոլդովան. Լավրով
ՏեսանյութերՆԱՏՕ-ն փորձում է ամբողջությամբ վերցնել Մոլդովան։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք պետք է անհանգստանան իրենց ապագայի համար, քանի որ նրանց ներքաշում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Եվ ես չեմ կարծում, որ սա Մոլդովային անվտանգություն կհաղորդի»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Քիշնևը պետք է զգուշանա Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունից։
Նա նաև կրկնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դրժել է խոստումները և ավելի է մոտենում Ռուսաստանի սահմաններին: «Այժմ ՆԱՏՕ-ն փաստացի հավատում է, որ պատերազմում է Ռուսաստանի հետ։ Մենք չենք հավատում, որ պատերազմում ենք ՆԱՏՕ-ի հետ։ Սա ևս մեկ քայլ կլինի մեր քննարկածի ռիսկերը մեծացնելու ուղղությամբ: Ցավոք, ՆԱՏՕ-ն կարծում է, որ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ»,- ասել է Լավրովը։