Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյանը՝ Աննա Հակոբյանի «Սև ու սպիտակ» երեկոյին մասնկացելու մասին
ՔաղաքականՀայտնի երգիչ Արկադի Դումիկյանը, որ հայտնվել էր օգտատերերի քննադատությունների թիրախում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» երեկոյին Լոռու մարզում աղետի ու զոհերի օրը երգելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել:
«Երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները` Երևանում կայացած միջոցառումներից մեկին մասնակցելու պատճառով:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես հրավիրված երգիչ: Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել:
Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը` քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը:
«Մութ սենյակում Սև կատու փնտրելու» ձեր բոլոր փորձերը ձախողվելու են»,- գրել է նա: