Աղետի գոտիներում ստեղծվել է միասնական տեղեկատվական կենտրոն
Սպորտ
Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի, ընթացող աշխատանքների լուսաբանման նպատակով Ալավերդի քաղաքում հիմնվել է Միասնական տեղեկատվական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
Կենտրոնը պարբերաբար կկազմակերպի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և աջակցություն կցուցաբերի լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին։
Կենտրոնի կողմից տեղեկատվությունը կհրապարակվի Միասնական տեղեկատվական հարթակի սոցցանցային էջերում։
Facebook: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter
Telegram: https://t.me/ArmenianUnifiedInfoCenter
Ալավերդիում Միասնական տեղեկատվական կենտրոնի հասցեն՝ Զորավար Անդրանիկ 8/1, Ալավերդիի քաղաքապետարան, 4-րդ հարկ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան