Իրականությունն այն է, որ պացիենտն այլևս Դե Ֆակտո իշխանություն չունի. Ստեփան Դանիելյան
ՔաղաքականՊացիենտի մոտ ծանր հոգեխանգառմունք է, այլապես կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է աաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Իրականությունն այն է, որ պացիենտն այլեւս Դե Ֆակտո իշխանություն չունի, ոչ մի կամային քայլ, ներքին, թե արտաքին ոլորտում, չի կարող կայացնել։ Մնացել է Դե Յուրե իշխանությունն ու ոստիկանական պատնեշներն, իսկ դա երկար շարունակվել չի կարող»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու ՔՊ-ականների հետ։