Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչ Պենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. Պապոյան Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» են Ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառել Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին 2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ Կարապետյան Հունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալված Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր Հակոբյան Ֆրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջ Հեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցում 

Գյուղ տանող կենտրոնական ճանապարհը փլված է՝ իսկական աղետ է. մեզ վտանգի ենթարկելով՝ ելումուտ ենք անում. Շնողի վարչական ղեկավար

Տեսանյութեր

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հորդառատ անձրևի հետևանքով վարարել են Դեբեդ, Աղստև գետերը և Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ստեղծվել է աղետալի իրավիճակ։ ՆԳՆ-ն արդեն հայտնել է, որ աղետի հետևանքով կա 4 զոհ։ Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ, դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ բավականին խոշոր են:

Կան մի շարք գյուղեր, որոնց արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փլուզվել է։

168.am-ի հետ զրույցում Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Շնող գյուղի վարչական ղեկավար Սամվել Մկրտումյանն ասաց՝ Շնողում ու հարակից բազմաթիվ գյուղերում իսկական աղետ է, նման բան երբեք չէին տեսել։
«Կենտրոնական ճանապարհը, որով բարձրանում ենք գյուղ՝ առհասարակ փլված է, թե ինչ իրավիճակ է այստեղ տիրում՝ նկարագրելու չէ, աղետալի վիճակ է։ Գյուղում գրեթե այգի չի մնացել, ջուրը քշել-տարել է։ Հիմա փորձում ենք արձանագրել վնասները, գյուղում չկա այնպիսի բնակիչ, որը վնաս կրած չլինի։

Գյուղ ելումուտը շատ վտանգավոր է, բայց մեզ ռիսկի ենթարկելով՝ գնում գալիս ենք, մինչև տեսնենք՝ ինչ ենք անելու»,- նշեց Սամվել Մկրտումյանը։

Շնողի վարչական ղեկավարը փոխանցեց, որ տվյալ պահին Շնողում սննդի խնդիր չկա, սակայն հարակից գյուղերում բոլոր կամուրջները փլված են, այդ գյուղեր մուտքը դարձել է անհնարին՝ Քարկոփի, Ճոճկանի, Այրումի, Փոքր Այրումի, Ախթալայի կամուրջները չկան։

«Շնողի կողմով մի անցանելի կամուրջ են վերանորոգել, որպեսզի կարողանանք մարդկանց սնունդ տեղ հասցնել։ Այլընտրանքային ճանապարհներ ունենք՝ Նոյեմբերյանին կապող, բայց էլի շատ վատ վիճակում է, տեխնիկա են բերել, որ կարողանանք մի քիչ անցանելի դարձնենք, որ ժողովուրդը կարողանա կապ ունենալ։ Նման աղետալի վիճակ ես մեր պատմության մեջ չեմ տեսել, խայտառակություն է։ Քարկոփն ամբողջովին տարհանվել է ու տեղափոխվել Ճոճկան։ Առաջին հարկերից սկսած՝ մարդկանց տներով, գարաժներով, դարձել են ավերակ՝ կոյուղի չկա, ջուր չկա, խայտառակ վիճակ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Սամվել Մկրտումյանը պատմեց, որ գիշերը, երբ սկսվել է հորդառատ անձրևը և իրավիճակը դարձել է անվերահսկելի, հարակից գյուղերից, որոնք Դեբեդին ավելի մոտ են, զանգահարել են իրեն, ինքն էլ ինչով կարողացել՝ օգնել է բնակիչներին։ Գետի մոտ տներ են եղել, որտեղ երիտասարդ տղաներ են եղել, երկու հոգուն կարողացել են դուրս բերել, մյուսը մեքենայով մնացել է ու զոհվել։

«Մեր կողքի գյուղից մեկ զոհ կա, նրա մեքենան ընկել է Շնողի գետը, նա Շնողում էր աշխատում։ Ծառն ընկել է մեքենայի վրա ու ջուրը քշել-տարել է։ Այսպես ասած՝ ճանապահը մեքենայի տակ փլվել է։ Դեբեդ գետի մյուս կողմում ամբողջովին աղետալի վիճակ է, որևէ կապ չկա։ Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ անհրաժեշտ կլինի, որպեսզի գոնե ճանապարհը վերականգնենք, սարերի դոշերից կտրում, բերում, ճանապարհն են սարքում, որ մեքենաները գոնե կարողանան մի բան հասցնել գյուղեր։ Դե, միջպետական ճանապարհի մասին չասեմ՝ Թուֆենկյանի մոտից ճանապարհը պոկված է՝ մինչև Բագրատաշեն, չկա որևէ կամուրջ։ Մի խոսքով՝ որ ասում են՝ աղետ, այդ աղետը հիմա մեզ մոտ է։ Հիմա ինչ կարողանում՝ անում ենք մարդկանց համար՝ համայնքապետի հանձնարարականով»,- եզրափակեց Շնողի վարչական ղեկավարը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայրԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը
Ամենադիտված