Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
ՀասարակությունԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը քաղաքական պարզ իրողություններ է ներկայացրել, որոնք կարող են բանալի հանդիսանալ ճիշտ գործելու համար:
Նա նշել է` Հայաստանն ու հայությունն ունեն մեկ հստակ թշնամի՝ Թուրքիան (իր կցորդ պետությամբ՝ Ադրբեջանով)։
«Մնացած պետություններն իրենց շահերն են հետապնդում՝ դիրքավորվելով հայ-թյուրքական հակամարտության շուրջ։ Ու կախված, թե որ կողմն է պատրաստ պայքարելու ու հաղթելու, կառուցում են իրենց քաղաքականությունը կողմերից յուրաքանչյուրի հետ։
Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ուղիղ և անուղղակի աջակցում են Թուրքիան և Ադրբեջանը։ 2020 թ. նոյեմբերից ի վեր՝ պաշտոնական տասնյակ հայտարարությունները վկա։ Ինչո՞ւ, որովհետև այս իշխանության պահպանման պարագայում իրենք առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը՝ պատերազմով կամ առանց։
Այլ՝ դիմադրող իշխանության պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակումը ոչ միայն չի երաշխավորում հաղթանակ, այլև կարող է հակառակ արդյունքը ունենալ։
Ուստի, իրենց համար Հայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է»,- ասել է Գեղամյանը։