Ալեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակին
Արտակարգ ՊատահարՌուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կպարգևատրվի Դրեզդենյան խաղաղության մրցանակով, հայտնում է Deutsche Welle-ն։
Նշվում է, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 12-ին։ Հանդիսավոր ելույթով հանդես կգա Գերմանիայի նախկին նախագահ Յոահիմ Գաուկը։ Գործակալության տվյալներով՝ Գաուկը հարգանքի տուրք կմատուցի ընդդիմադիրին՝ որպես «բոլոր պարկեշտ ռուսների իկոնա»։ 10 000 եվրոյի չափով մրցանակը կստանաի նրա այրին՝ Յուլյա Նավալնայան։
«Ընդդիմադիր քաղաքական գործչի դիմադրությունը եղել և մնում է ոգեշնչող օրինակ բոլոր իրավապաշտպանների համար, ովքեր շարունակում են նրա աշխատանքը»,- այսպես է հիմնավորել կազմակերպիչ խումբը 2024 թվականի մրցանակը հետմահու շնորհելու պատճառը։
Դրեզդենյան խաղաղության մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ 2010 թվականից։ Մինչև 2024 թվականը մրցանակաբաշխությունը տեղի էր ունենում Սեմպերի օպերային թատրոնում փետրվարի 13-ին՝ Դրեզդենի պատերազմի զոհերի հիշատակի օրը։ Այս տարի մրցանակն առաջին անգամ կհանձնվի Դրեզդենի պետական թատրոնում՝ մայիսի 12-ին։