Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)
ՔաղաքականԲրազիլիայի հարավում գտնվող Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ուժեղ ջրհեղեղի հետևանքով 39 մարդ է զոհվել, 68-ը անհետ կորել է, հայտնում է CNN Brasil-ը։
Շաբաթվա սկզբից Ռիո Գրանդե դու Սուլում հորդառատ անձրևներ են։ Մինչ օրս տարերային աղետից տուժել է ավելի քան 350 հազար մարդ։ Այսպիսով, տասնյակ հազարավոր տեղի բնակիչներ լքել են իրենց տները և այժմ գտնվում են ապաստարաններում։
Ըստ Բրազիլիայի Երկրաբանական ծառայության տվյալների՝ ջրհեղեղն ամենաուժեղն է եղել վերջին 80 տարում, մի քանի քաղաքներում ջրի մակարդակն ամենաբարձրն է եղել՝ սկսած գրեթե 150 տարի առաջ գրանցված տվյալներից: