ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ
ՀասարակությունԱմերիկացի կոնգրեսական Էնրիկե Ռոբերտո Կուելյարին և նրա կնոջը՝ Իմելդային, մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական նավթագազային ընկերությունից և մեքսիկական բանկից կաշառք ստանալու մեջ, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Կուելյարն ու նրա կինը այսօր ներկայացել են իրենց առաջին դատական նիստին։
Գործի նյութերի համաձայն՝ առնվազն 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում կոնգրեսականը և նրա կինը մոտ 600 հազար դոլար կաշառք են ստացել Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից (SOCAR), ինչպես նաև Մեխիկոյում գտնվող բանկերից մեկից։
Ենթադրվում է, որ կաշառքները լվացվել են գոյություն չունեցող խորհրդատվական պայմանագրերի շրջանակում Իմելդա Կուելյարի անունով բացված մի շարք դրածո ընկերությունների միջոցով:
Դրա դիմաց նա համաձայնել է զբաղվել Ադրբեջանի քաղաքականության, ինչպես նաև մեքսիկական այդ բանկի շահերի լոբբինգով։
Կոնգրեսականին և նրա կնոջը սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։